Այս տարվա մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18, որը շաբաթ է: ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացրած որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։
Որոշման ընդունման պատճառը Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է։
«Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխել»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:



