Այս տարի քննություներին մասնակցել է 11 608 դի...

Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608 դիմորդ՝  նախորդ տարվա 9 671-ի համեմատ։ Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը՝ ամփոփելով 2025 թվականի բուհական ընդունելության առաջին /ձմեռային/ փուլի քննությունների արդյունքները։

«Նրանք ընդհանուր առմամբ հանձնել են 21 221 քննություն։ Ձևավորվել է 50 քննական կենտրոն, ինչը համակարգի ներդրումից ի վեր աննախադեպ բարձր թիվ է։ Մինչ այս գրանցված ամենաբարձը թիվը եղել է 41։

Առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կարող են դիմորդ լինել՝ անցած կամ այլ տարիների շրջանավարտներ, արտերկրում ապրողներ։ Քննության մասնակիցներից 10. 765-ը եղել են 12-րդ դասարանների աշակերտներ։ Հայաստանի քաղաքացի է  եղել 11 299 դիմորդ, այլ երկրներից՝ 309-ը։ Առավել մեծ թիվ եղել է Ռուսաստանից՝ 251 դիմորդ»,- նշեց նա։