Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում Գար...

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքում գրել է.

Պատգամավորներ՝ Արմենուհի Կյուրեղյանի և Տիգրան Աբրահամյանի հետ այցելել ենք ՀՀ քննչական կոմիտեի, զինվորական գլխավոր վարչություն:

Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Փառք ու պատիվ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողներին, հավերժ փառք մեր ընկած եղբայրների հիշատակին:

հ.գ. Գարիկ Գալեյանը ինքնազգացողության վատթարացման պատճառով այս պահին տեղափոխվել է հիվանդանոց: