
Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված հանգիստ իրավիճակ է, սրացումներ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս տարի նկատելի է սուր շնչառական վարակների ակտիվացում, բայց նորմայից շեղված ցուցանիշներ չունենք», - նշեց նա։
Նախարարը հորդորեց պատվաստվել գրիպի դեմ։