Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռ...

Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։

Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանն ունի նաև ՀՀ քաղաքացիություն, իսկ այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»: