
«Քպականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել, դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու շարունակում.
«Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում.
— ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները,
— հատուկ ծառայություններն ինչպես են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար,
— հատուկ ծառայություններն ինչ անօրինական գործունեությամբ են զբաղված,
— մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումներ ու գաղտնա նկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ:
Հ.Գ. Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են»։