Այո, մենք ունենալու ենք արժանապատիվ խաղաղությ...
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իրենց բանաձեւը արժանապատիվ խաղաղությունն է, քանի որ խաղաղությունը կարող է նաեւ արժանապատիվ լինել։ «Հիմա մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ խաղաղ ապրել, միգուցե սա էլ է խաղաղություն, եթե պատրաստ եք դրան, ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա իշխանությանը և չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ այժմ պետք չէ դետալների մեջ մտնել եւ առաջարկված կարգախոսը պետք է ընդունել որպես բանաձեւ եւ վստահություն հայտնեց, որ այո, Հայաստանն ունենալու է արժանապատիվ խաղաղություն։ «Քիչ ենք զիջե՞լ, էլի պիտի զիջե՞նք, եթե սրանք մնան, զիջելու են, ինչ ասես անելու են: Իրենք տեսել են, որ մարսում են դա և կարող են անել ամեն ինչ»,-ասաց նախագահ Քոչարյանը։