
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե առաջին անգամ է, որ կարճ ժամանակահատվածում մեծ բարեփոխումներ են իրականացվում Զինված ուժերում, ասաց որ արագությունն է մեծացել։
«Նախկինում էլ են եղել գործընթացներ, վարչապետը խոսել է կարճ ժամանակահատվածի համար։ Իրականում այդ կարճ ժամանակահատվածում մեծ փոփոխություններ են կատարվել, բայց այնպես չէ, որ նախկինում ոչինչ չի արվել։ Զինված ուժերը տեղում չեն դոփել»,-նշեց նա։