
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է.
«Երբ այս կամ այն հերթական զիջումն է արվում Բաքվի բարբարոսական վարչախմբին՝ որպես «հիմնավորում», հաճախ բերվում է, իբր, անխոցելի հետևյալ, այսպես կոչված, փաստարկը՝ «ի՞նչ է, պատերա՞զմ եք ուզում, այլընտրանքը պատերազմն է»։
Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք։
Այս անմիտ խոսույթն առաջ մղողներին պետք է հարց տրվի՝ իսկ ինչո՞ւ 2020թ. ի վեր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանը պատրաստ չէ դրան, կամ, պատկերավոր ասած, առնվազն չի դարձել այնքան փշոտ, որպեսզի նրան կծել ցանկացողը գոնե մտածի լնդերի անդադար և տևական արնահոսության մասին»: