Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, մեր հ...

Ես չգիտեմ՝ նման կեղծ ու արատավորող հայտարություններ ով է տարածում, այդ հարցն ինձ էլի են տվել, նման բան չկա. այս մասին ԱԺ-ում եմ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում է հայտնվել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի հետ կապված միջադեպից հետո, և Փաշինյանը փորձում է ճշտել՝ ի՞նչ մոտիվացիա ունեք:

«Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, մեր հարաբերությունները վարչապետի հետ լավ են ու բարձր մակարդակի վրա են երկուստեք և ավելի լավ չեն եղել վերջին հինգ տարվա ընթացքում»,- հավելեց նա:

Բացի այդ, պատգամավորը պնդեց՝ չի կարող ժողովրդի շահերից բխող միտք արտահայտվի, ու վարչապետը չսատարի: «Հակառակը, մենք բոլորս սատարում ենք վարչապետին և մեր կատարած գործողությունները բխում են վարչապետի մատնանշած նպատակներից»,- ասաց նա: