
Աղբահանության վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն կտրամադրվի Արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ զոհված, անհայտ կորած, անհայտ բացակայող, մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին: Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Սույն որոշմամբ վերոնշյալ անձինք կազատվեն աղբահանության վճարի պարտավորությունների և հաշվարկված տույժերի վճարումից՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: