Եթե Հովիկ Աղազարյանը այսօր մանդատը դնի, ասենք, իր փոխարեն ՔՊ ցուցակով գա, օրինակ, Էռնեստ Պիչիկյանը, ով որ հլու հնազանդ կանի այս ադրբեջանա-թուրքական իշխանության հրահանգները, մեզ դրանից լավ կլինի՞, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանը:
Հարցին՝ Հովիկ Աղազարյանը կարո՞ղ է քաղբանտարկյալ համարվել, նա պատասխանեց. ««Ինձ համար այդ առումով կա հետևյալ բաժանումը, պատժված ուսապարկեր և քաղաքական բանտարկյալներ կամ քաղաքական հալածյալներ։ Արդեն թող հանրությունը ամեն մեկն իր համար մտածի, թե որ մարդը ինչ կատեգորիայի է: Հիմա կա ուսապարկ, որը չի անում իր անմիջական ղեկավարի հրահանգները դրա համար պատժվում է։ Ես չեմ կարծում, որ հանրությունը այդպես աջակցություն լիարժեք կցուցաբերի ոչ միայն Հովիկ Աղազարյանին, այլև լիքը մարդկանց, որոնք Նիկոլ Փաշինյանի առաջ կռանում են:
Հովիկ Աղազարյանը իր մեղքերի համար ենթադրում եմ կգնա դժոխք, բայց մինչև այդ եկեք հասկանանք, եթե Հովիկ Աղազարյանը կռվում է, պայքարում է իր շահերից ելնելով, ու մենք ունենում ենք մի հատ մինուս մանդատ ՔՊ ֆրակցիայից։ Ոչ մեկ չի պատրաստվում իրեն սրբադասել, բայց ես անձամբ պատրաստ եմ ՔՊ-ի ֆրակցիայից դուրս եկած եւ մանդատը պահած յուրաքանչյուր ՔՊ-ականի, դաժե իր վարկը տանեմ, փակեմ:Այս չարիք իշխանությունից ազատվելու ամենառացիոնալ տարբերակը իմպիչմենթն է, իսկ դրա համար մեզ պետք են ՔՊ-ական պատգամավորների ձայները»,- հայտարարեց Մալյանը:



