Պետական եկամուտների կոմիտեի շենքի առաջ այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշման դեմ բողոքող ավտոներկրողների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։
Խորենացի փողոցը փակած ավտոներկրողներից ոստիկանության ծառայողները պահանջեցին բացել փողոցը, հանել փողոցում կանգնած մեքենաները։
«Բոլորդ փողոցից դուրս եք գալիս, հարցազրույցը տալիս եք մայթին։ Հետո՝ բոլոր մեքենաները դուրս եք բերում»,-ասաց ոստիկանության ծառայողը։
Ավտոներկրողներից մեկն արձագանքեց․ «Դուրս չենք բերում»։
Ի պատասխան ոստիկանն ասաց․ «Ո՞վ է հրաժարվում ոստիկանության օրինական պահանջը կատարելուց»։
Ապա լեզվակռիվ սկսեց ոստիկանների և ցուցարարների միջև, որից հետո ոստիկաններն ու ցուցարարները սկսեցին իրար հրմշտել։ Իրավիճակը լարվեց։



