![Ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը հնարավոր...](/imgs/posts/medium/2025/02/1f9c7c5.png)
«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը հնարավորություն են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։
Այս պահին «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով հասանելի կդառնան բոլորը։