Ավինյանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ ք...

Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում  Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Այս մասին տեղեկացնում է Փոխվարչապետի գրասենյակը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի ու Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական ժառանգության և ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերներին դիմագրավելու հարցերում մոտեցումների նմանության վրա:

Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Իսկ այս գործում մեծ դեր են խաղում նաև բարձրաստիճան պատվիրակությունների շարունակական փոխայցելությունները:

Փոխվարչապետ Ավինյանն ու արքեպիսկոպոս Բետանկուրը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը: