«Մեր վերջին ամիսների ամենամեծ բացթողումներից մեկը, նաև ժամանակի առումով, այն էր, որ մենք չկարողացանք մտնել յուրաքանչյուր հայ ընտանիք ու բացատրել երկրում ստեղծված օրհասական իրավիճակը և մարդկանց գիտակցությանն ամբողջությամբ հասցնել այն վտանգները, որ սպառնում են մեր պետությանը և պետականությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Հիմնական և գլխավոր աշխատանքներից մեկը լինելու է այն, որ մտնեք յուրաքանչյուր քաղաքցու տուն, խոսենք դեմ առ դեմ, փորձենք այս իրավիճակից դուրս բերել քաղաքացուն և մեր պայքարին մասնակից դարձնել»:



