Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է,...

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. 

«Ատոմակայանից և այլ էներգետիկ հանգույցներից ճշտեցինք, որ՝ ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որևէ միջուկային վտանգ չկա:

Երևանի ջերմաէլեկտրակենտրոնն և Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վթարային անջատված են (դեռևս անհասկանալի զուգադիպությամբ):

Մեծ հաշվով, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք կարող են ապահովել հանրապետության պահանջների մոտ 30-40 տոկոսը: Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, ևս, կարծես, աշխատում է»,- գրել է նա: