
Շատ է խոսվում այն մասին, թե մենք ինչպես ենք պատկերացնում իշխանափոխությունը, որն է որից առաջ, զանգված հավաքվի, հետո գնանք իշխանափոխության, թե մենք ասենք՝ ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում, նոր այդ զանգվածը հավաքվի: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Այս իշխանությունները պարզապես հայ տեսակի հետ խնդիր են տեսնում, որովհետև այդ նույն խնդիրը տեսնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջ պարտադրանք են դրել, որ այս տեսակը վերացրեք, եթե չէ, մենք կգանք, պատերազմով կվերացնենք»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։