Յակուտիայում անցկացված «Ասիայի երեխաներ 2024» միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 4 մեդալ։ Նրանք նվաճել են մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ: Բռնցքամարտիկ Մանվել Ղազարյանը (80 կգ) Հայաստանին բերեց բրոնզե մեդալներից մեկը: Հրաձիգ Էլիդա Մանուչարյանը նույնպես աչքի ընկավ՝ նվաճելով բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը ոսկե և բրոնզե մեդալներ է նվաճել ստենդային հրաձգության մրցումներում: «Ասիայի երեխաներ 2024» մրցաշարի մեդալային հաշվարկում հաղթեց Ուզբեկստանի հավաքականը 88 մեդալով (36 ոսկի, 31 Արծաթ, 21 բրոնզ):



