
Համայանքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 59-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք և ռազմամթերք։ Մայիսի 9-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Արտաշավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ արտաշավանցու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել են երկու հրացան, տարբեր տրամաչափի 496 փամփուշտ, 14 պայթուցիչ, պայթեցնող նյութեր, նռնակ, նռնակի պայթուցիչներ, պարկուճներ և այլն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: