Աշխատող ուսանողները կկարողանան ուսման վարձը վ...

«Իմ քայլը» խմբակցությունն առաջիկայում հանդես կգա ուսանողների ուսման վարձերին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ։ Աշխատող ուսանողների աշխատավարձից վճարվող եկամտահարկն առաջիկայում կարող է ուղղվել նրանց ուսման վարձերի վճարմանը: Այս մասին այսօր խորհրդարանում Հայաստանի մարզերի աշակերտների հետ հանդիպմանը հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական հաղորդագրությունը, Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ համապատասխան կարգավորում առաջարկող օրենսդրական նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջիկայում կներկայացվի խորհրդարան։ Հանդիպման ընթացքում Լենա Նազարյանը պատասխանել է նաև աշակերտների հարցերին։