Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի նիստին խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Ղազինյանի կենսագրությունը և ասաց, որ նա այն թեկնածուն է, որը լիարժեք համապատասխանում է այս պաշտոնին:



