Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի։

Գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը, դատարանից դուրս գալիս հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

 «Բայց, փաստացի, արդարությունը դեռևս այս երկրում կա, արդարությունն այս փուլում հաղթեց», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նա հավաստիացրեց, որ որևէ հանցանք չի գործել։

Արթուր Վանեցյանի գործով բավական հետաքրքրական բացահայտումներ եղան, լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում ԱԱԾ հրապարակած ձայնագրությունների հետ։ Մենք ներկայացրել ենք այդ փաստերը։ Դատախազը հայտարարեց, որ հասարակության ներկայացնելիս իրենք են որոշել և մոնտաժել են ձայնագրությունները։ Նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են», - ասաց Լուսինե Սահակյանը։