Արթուր Վանեցյանի կինը՝ որդիների և փոքրիկ դստե...

«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում դիմելով քաղաքացիներին, կոչ էր արել հավաքվել Շենգավիթի դատարանի առջև, որտեղ ժամը 16։00-ից պետք է քննվի Արթուր Վանեցյանի ձերբակալման օրինաչափության հարցը․

«Սիրելի հայրենակիցներ, հարազատներ և ընկերներ,
այս օրերին մեր կողքին կանգնողներ,
ժամը 16:00-ին բոլորս հավաքվում ենք Շենգավիթի դատարանի դիմաց:

Դուք լավ եք ճանաչում Արթուրին ու գիտեք, որ բացի օրինական ճանապարհից նա այլ ճանապարհ չի ունեցել երբևէ:
Վայրը՝ Արշակունյաց պողոտա, Կոմիտասի այգում»

Նշենք, որ այս պահին քաղաքացիների հետ դատարանի որոշմանն է սպասում նաև Նոնա Վանեցյանը՝ որդիների և փոքրիկ դստեր հետ։