Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը կմ...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հուլիսի 5-ին կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:

ՀՀ գլխավոր դատախազի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կգտնվի մինչև հուլիսի 9-ը: