Արծրուն Հովհաննիսյանը չի պահանջում Փաշինյանի...

Ինչպես գիտեք, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նախօրեին հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Ինչքան որ աննախադեպ էր երևույթը, նույնքան աննախադեպ էր նաև ԳՇ հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ  ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Այլ կերպ ասած, երկրի բանակի հրամանատարական կազմը, գեներալներ, գնդապետներ ահազանգում են, որ վիճակը օրհասական է, որ հասել ենք եզրագծին, որ հայրենիք ենք կորցնում և արձանագրում, որ բանակը միանում է ժողովրդին, այնպես, ինչպես ժողովուրդն է միշտ բանակի հետ: Այս հայտարարությունից հետո, ի աջակցություն բանակի, բազմահազար քաղաքացիներ դուրս եկան Ազատության հրապարակ, ապա Բաղրամյան պողոտա՝ վերահաստատելու, որ իրենք էլ բանակի կողքին են:

Ամբողջական այստեղ