Արթիկում Փաշինյանի հանրահավաքի համար 10.000 դ...

7or.am լրատվականը՝ հղում կատարելով  Mediaport տելեգրամյան ալիքին, հայտնում է, որ Արթիկում Փաշինյանի հանրահավաքի համար 10.000 դրամով մարդիկ է հավաքում Արսեն Կիկոյանը, ով ավելի հայտնի է Կլոր խանութի Արսեն անունով։

Նա խոստացել է Արթիկից 200 մարդ բերել Երևան։

Բացի գումարից, Կիկոյանը արթիկցիներին տրամադրում է նաև սնունդ, ծխախոտ և անվճար տրանսպորտ Երևան հասնելու համար: