Արտաշատում բնակչի տանն առանձնապես խոշոր չափեր...

Օգոստոսի 10-ին Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչներից մեկը տանը թմրամիջոց ունի: 62-ամյա տղամարդու տան բակի զննության ընթացքում նա հողամասի վերջնամասի կիսակառույց շինությունից ներկայացրեց ընդհանուր 1 կիլոգրամ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով երեք տարա:

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են: