Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 210...

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժրամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Զովաշեն ավտոճանապարհին բախվել են «Lada» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են 2-ը Արտաշատի, մեկը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Բախման հետևանքով «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող հողամասի երկաթե փշալարարեին և կիսակողաշրջվել։