Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քր...

Վաղը՝ ապրիլի 30–ին, պաշտպանության և անվտանգության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողով է գալու արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը։ Նիստում քննարկվելու է  «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը մեկ ամիս առաջ էլ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցն էր ներկայացրել հանձնաժողովի փակ նիստում։