Այսօր՝ մարտի 1-ին, կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության ամենամսյա խորհրդակցությունը: Նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկաներին շնորհավորել է Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ՝ կարևորելով յուրաքանչյուրից պահանջվող ջանքերի գործադրումը՝ բնակչության պատրաստվածության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:
Մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Դավիթ Ավետիսյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը: Նախարարը պահանջել է առավելագույն ուշադրություն դարձնել գույքագրման գործընթացին, որպեսզի հստակ արձանագրվեն ունեցած միջոցները:
Խորհրդակցության ավարտին նախարարը հերթական սպայական կոչումներ է հանձնել Փրկարար ծառայության մի քանի ներկայացուցիչների: