Փետրվարի 1-ին, ժամը 21.12-ին արտակարգ դեպք է մետրոպոլիտենում. «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան երթեւեկող գնացքում արտակարգ վիճակ է ստեղծվել, երբ քաղաքացին ներսից միացրել է «ստոպ» կոճակը, որն արգելակում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը:
«Մինչեւ մեքենավարը դիսպետչերին զեկուցել է դրա մասին, այդ ընթացքում 4-5 հոգի պատից անցել են, այդտեղ բաց տարածք է, եւ ներկել են գնացքները:
Քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի կողմից: Օպերատիվ աշխատանքի արդյունքում երեկ երեկոյան 5 քաղաքացի արդեն ձերբակալված են»,-ասաց նա: