Արտակ Շաբոյանը պաշտոն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից մեկ տարի անց՝ 2019 թվականինՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնից ազատվեցՆա տեւական ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում։

Մեզ ասացին՝ Շաբոյանը Հայաստանում պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի խորհրդական։ Ռուսները գնահատել են Շաբոյանի փորձը եւ նրան առաջարկել են բարձր պաշտոն զբաղեցնել իր հարազատ ոլորտային գերատեսչությունում։

Շաբոյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեցբայց այս տեղեկությունը հաստատեցին նրա մերձավոր շրջապատից։ Իսկ Հայաստանում մեզ փոխանցեցինոր Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արտակ Շաբոյանի նախկին ենթակաների նկատմամբ․ ինչ-որ բենզինի կտրոններիմեքենան ավել-պակաս վարելու վերաբերյալ է գործըորով անցնում է Շաբոյանի վարորդը կամ օգնականը։

ՔԿ մամուլի խոսնակը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելովոր քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներովսակայն անուններ չնշեց։ Ասաց նաեւոր ինքը՝ Շաբոյանըորեւէ քրգործով չի անցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում