ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը այսօր տեղի ունեցած իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է բազմաթիվ ռազմական հարցերի, ներառյալ նաեւ Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտությանը։ Նա շեշտել է, որ չի կարելի ոչ մի դեպքում սուտ ինֆորմացիա տարածել եւ սուտ ինֆորմացիան երբեք օգուտ չի բերի։ Բացյ այդ, պատերազմում պարտությունը կործանում չէ։ Այն կարող է նոր հաղթանակներ կերտելու հնարավորություն դառնալ եւ պարզապես պետք է ճիշտ հետեւություններ անել։
Գեներալը կարծում է, որ ամենամեծ խնդիրը եղել է ղեկավարման հետ, քանի որ պետք է կարողանալ զինված ուժերը խաղաղ պայմաններից բերել պատերազմական պայմանների եւ ապա ղեկավարել պատերազմական իրավիճակում։ Անհաջողությունները սկսվել են պատերազմի նախապատրաստումից։ Նա նաեւ ասել է, որ կողմ է որպեսզի ամեն ինչ ներկայացվի թվերով ու վիրավորական ներկա-նախկին բաժանումը վիրավորական է։
Նա նաեւ նկատել է, որ իրեն երբ հեռացրել են ԳՇ պետի պաշտոնից պահանջել է պատշաճ հիմնավորում, որը ներկայացվել է ավելի քան մեկ շաբաթ անց, որը իրեն բավարարել է, եւ նշանակվել է Արտակ Դավթյանը, ով ըստ Հակոբյանի ամենից անպատրաստ գեներալներից էր, մինչդեռ ինքը կողմ է եղել, որ նշանակվի Օնիկ Գասպարյանը։



