Արշակ Կարապետյանի պատճառով ՊՆ-ում հրաժարականն...

Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելուն պես ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկությունների «շքերթ» է սկսվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։

 

Բանն այն է, որ Կարապետյանը լարված հարաբերություններ է ունեցել որոշ վարչությունների պետերի հետ, նախկինում տհաճ միջադեպեր են եղել՝ ընդհուպ մինչև հայհոյանքներ ու անձնական վիրավորանքներ։

 

Եվ հիմա, երբ նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը փաստացի փոխարինեց վերջերս պաշտոնանկ արված նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, մարդիկ, ում հետ Կարապետյանը լեզու չէր գտնում, որոշեցին ինքնակամ հեռանալ՝ չսպասելով, մինչև իրենց դուռը ցույց կտան։