Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության...

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Թորոսյանը:

Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր: Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով:

Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: