
«Հրապարակ» թերթը գրում է. «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը շտապեց գրառում անել՝ դատապարտելով կատարվածը եւ ասելով․
«Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին եւ ինչու չեն կատարել»։
Ոմանք ակնկալում էին, որ նա պաշտոնանկ կանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, մինչդեռ մի քանի մանր գլուխներ թռցրին, ու հարցը փակվեց:
Ըստ ամենայնի՝ նախարարի արտաքին հովանավորները բավականին ազդեցիկ են:
Նա վայելում է հատկապես Հայաստանում ԱՄՆ դեսպանի աջակցությունը: Տեղեկացանք, որ նախարարն օրեր առաջ խորհրդակցություն է հրավիրել եւ մի բան էլ ինքն է սպառնացել ենթականերին, այդ թվում՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, որ եթե նմանատիպ հանցագործությունները շարունակվեն, զանգվածային ազատումներ է իրականացնելու, ուստի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեք։
Ղազարյանի մտերիմներից մեկից տեղեկացանք, որ այն շրջանում, երբ ոստիկանապետն արձակուրդում է եղել, նախարարը մարզային ոստիկանապետեր է փոխել՝ առանց հաշվի առնելու ոստիկանապետի կարծիքը։
Իհարկե, կադրային քաղաքականությունը որոշողն ու իրականացնողը նախարարն է, բայց առնվազն տարօրինակ է, որ ոստիկանապետի ենթականերին նշանակում-ազատում է՝ առանց նրա հետ խորհրդակցելու։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում