Ազգային Ժողովում շարունակվում են՝ 2020 թվականի բյուջեյի քնարկումները:
Այսօր քնարկվում էր 2020 թվականի առողջապահության նախարարության բյուջեն, որը ներկայացնում էր՝ նախարար Արսեն Թորոսյանը:
2020 թվականին առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունը ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում խնդիր է դրվում առկա միջոցների և ներուժի պայմաններում ապահովել առողջության պահպանման իրավունքը, բարձրացնել բնակչության համար երաշխավորված բժշկական որակը և հասանելիությունը, ինչպես նաև նպաստել ծնելիության և կյանքի միջին տևողության ավելացմանը:
2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է՝ Առողջապահության նախարարությանը հատկացնել 109 մլդ դրամ՝ 2019 թվականի 89.6 մլդ դրամի դիմաց։ Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի հունիսին կառավարության որոշմամբ Առողջապահության նախարությանը լրացուցիչ հատկացվեց 12 մլդ դրամ: 2019 թվականի նկատմամբ ծախսերը ավենալու են 7.3 տոկոսով:
Թորոսյանի հավաստիացմամբ ծախսերի աճը կապված է բուժանձնակազմի տարբեր կարգերի միջին աշխատավարձը 4-13 տոկոսով բարձրացնելու հետ, ինչպես նաեւ դեղերի եւ բժշկական նշանակության արտադրանքի ձեռքբերման ֆինանսավորման մեծացման հետ: Դրանից բացի, ըստ նախարարի, անհրաժեշտ է հաշվի առնել էլեկտրաէներգիայի ծախսերը եւ ապահովել ընթացիկ այլ ծախսերի մարումը:



