Արմեն Փամբուխչյանը՝ արտակարգ իրավիճակների փոխ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր  վարչապետի սեպտեմբերի 24-ի որոշմամբ։