Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:
Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի քայլերն ուղղված նախագծի իրականացմանը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ միտված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: