Արմեն Աբազյանը մասնակցել է Դուշանբեում կայացա...

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Դուշանբեում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 56-րդ նիստին:

Սյս մասին նշված է Անկախ պետությունների համագործակցության պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նիստի մասնակիցներին ընդունել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: 

«Հանդիպման սկզբում Տաջիկստանի ղեկավարը, ողջունելով մասնակիցներին, բարձր է գնահատել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների համատեղ ջանքերն ու համակարգված գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ տեղի ունեցած նիստի քննարկման թեմաներից են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ համատեղ պայքարը, ինչպես նաև կիբեռտարածության մեջ կատարվող հանցագործություններին հակազդումը և այլ: