Արմավիրում կասեցվել է «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ի...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արմավիր, փ․ Հանրապետության 31/2)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։

Մասնավորապես՝

•  սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը,

•  պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել,

•  սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝  սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել,

•  մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»: