Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն և Մարգարա գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: