
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի 35-ամյա բնակիչը Երասխահուն բնակավայրում գտնվող իր հողամասում կանեփի բույսեր է աճեցնում և պահում թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու հողամասի զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր, իսկ բակում՝ մոտ 36 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
35-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին։