«Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ներում 30...
Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել 19 և բարձր տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Քննություններին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք անցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացները: Քննությունները անցկացվում են ԿԳՄՍ նախարարի հաստատած հանձնաժողովների կողմից։
 
Էքստեռն ավարտական քննություններին մասնակցության հայտ է ներկայացրել հանրակրթության ծրագիրն ավարտած 37 դատապարտյալ, մասնակցել է 34 դատապարտյալ, 3-ը հրաժարվել են մասնակցել քննություններին։ Հիմնական կրթության վկայականի և միջնակարգ կրթության ատեստատի համար անցկացվող քննությունների արդյունքներով՝ 34 մասնակցից 30-ը ստացել են դրական գնահատական: