Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպմանը Պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, իրագործված ծրագրերի կարևորությունը:
Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման հարցում և ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը: