Առևտրային պատերազմն աշխարհում կսրվի. Էրդողան

Աշխարհում առևտրային պատերազմը կսրվի, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր է ձեռնարկում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Միջազգային համակարգն այսօր ցավալի շրջան է ապրում: Աշխարհաքաղաքական պայքարն այլևս չի ընթանում այնպես, ինչպես նախկինում էր: Մենք հետևում ենք վերջին զարգացումներին:

Առևտրային պատերազմում պայքարը կսրվի: Նման ցավալի համատեքստում Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր ձեռնարկում։

Մենք վերանայում ենք մեր տնտեսական և առևտրային ճանապարհային քարտեզը և համադրում մեր միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակները», – ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով զբաղվածության ազգային ռազմավարության խթանմանն ուղղված հանդիպմանը։