Արևմուտքը փորձում է նվազեցնել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դերը և նրանց դուրս թողնել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործընթացից՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան խորհրդաժողովում:
Նա ընդգծել է, որ Սիրիան այժմ բախվում է շատ խնդիրների, այդ թվում՝ երկրի ներկայիս իշխանությունը՝ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ: Լավրովի խոսքով՝ Սիրիայում տարբեր ուժերի և խմբավորումների միջև երկխոսությունը այնքան էլ հարթ չի ընթանում:
«Պետք է շատ ակտիվ և կառուցողական ձևով նպաստել Սիրիայում ազգային երկխոսությանը՝ ոչ թե փորձելով աշխարհաքաղաքական միավորներ հավաքել, այլ մտածելով սիրիացի ժողովրդի ապագայի մասին: Դրա համար անհրաժեշտ է միավորել բոլոր արտաքին դերակատարների ջանքերը, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել իրավիճակի վրա»,- հավելել է ռուս դիվանագետը: