Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրում է․
Ռուսաստանը հարյուր տարի առաջ, ի վնաս Ադրբեջանի, լավություն է արել Հայաստանին, Արևմուտքի նպատակն է շտկել եղածը՝ հօգուտ տարածաշրջանում իրենց դաշնակից Ադրբեջանի:
1920 թվականի ամռանը Հայաստանը գրեթե 72 հազար քռ/կմ էր(Օլթի և Փենյակ շրջանների հետ միասին), դրա մեջ էր մտնում Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, ներկայիս Հայաստանի տարածքը, Արցախն ու Նախիջևանը:
Այս չափերով Հայաստանն ուղիղ սպառնալիք էր Արևմուտքին, որն աշխարհիկ Թուրքիա էր ծնում Քեմալի գլխավորությամբ:
Սպառնալիքը պետք էր արագ չեզոքացնել Թուրքիայով: Արևմուտքի կողմից գործի դրվեց նույն տեխնոլոգիան, որը հիմա է գործում. Քեմալը (ինչպես հիմա Ալիևը) պետք է ունենար հարաբերություններ Սոցիալիստական Ռուսաստանի հետ և կարմիր գծեր չհատեր, իսկ Հայաստանի իշխանություններին պետք էր պահել հակառուսական, պրոարևմտյան գծի մեջ, ինչը թույլ կտար Քեմալին հանգիստ գործելու, իսկ ռուս հեղափոխականներին չխառնվելու թշնամի իմպերիալիստների հետ համագործակցող Հայաստանի խնդիրներին:
Այսպես 1920 թվականի սեպտեմբերի 28-ին(2020-ի սեպտեմբերի 27-ը պատահական չէր ընտրված) Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, անզեն, անպարեն Հայաստանը նամակներ և խնդրագրեր էր ուղարկում Արևմուտքին, իհարկե անպատասխան:
Արդյունքում ունեցանք հարյուրհազարավոր զոհեր սովից և պատերազմից, ութ անգամ փոքրացավ Հայաստանը և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը կոչվելու էր Երևանյան հանրապետություն, տարածքը կազմելու էր 9.2 հազար քռ/կմ, բանակը պետք է ունենար ընդամեն 1500 զինվոր, արտաքին վտանգի դեպքում Թուրքիան պետք է օգնության հասներ, Հայաստանը հրաժարվում էր բոլոր այն պայմանագրերից, որոնք վնասում էին Թուրքիայի շահերին:
Այս ամենը հնարավոր եղավ շտկել Հայաստանի խորհրդայնացմամբ, հիշատակենք նաև, որ 1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչեց Խորհրդային Հայաստանի անբաժան մաս և հանձնելու որոշում կայացրեց, թե ով այս որոշումը վիժեցրեց, այդ արդեն առանձին թեմա է:
Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրից հետո ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը, որով Հայաստանը 20 հազար քռ/կմ ավելացավ և կազեց 29 հազար քռ/կմ:
Սա չի ներում Արևմուտքը, և փորձում է ամեն կերպ վերականգնել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Ստորև Արևմուտքի պատկերացրած երկու Հայաստաններն են, մեկը լավագույն դեպքում, մյուսը՝ վատագույն:



