«Արևմուտքը հակամարտություն է հրահրել Երևանի և...

«Արևմտյան պետությունները մտադիր էին լոկ հակամարտություն հրահրել Ադրբեջանի և Հայաստանի միջև»․ նման կարծիք է հայտնել ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ․

«Ռուսաստանը, գիտեք, միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել Հարավային Կովկասի կայունության և խաղաղության ապահովման գործում: Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները միայն հակամարտություն հրահրելու նպատակ են ունեցել, մենք չենք տեսել դրական քայլեր խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում տարբեր հարթակներում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն։